ՄՄարիամ Մխիթարյան

Գերմանիայում սկսվել է «Հյուսիսային հոսք» գազատարը պայթեցնելու համար մեղադրվող ուկրաինացու դատավարությունը

Գերմանիայում սկսվել է «Հյուսիսային հոսք» գազատարը պայթեցնելու համար մեղադրվող ուկրաինացու դատավարությունը

Գերմանիայի Համբուրգ քաղաքում չորեքշաբթի սկսվել է ուկրաինացի նախկին սպա Սերգեյ Կուզնեցովի դատավարությունը, որը մեղադրվում է 2022 թվականի սեպտեմբերին Բալթիկ ծովում «Հյուսիսային հոսք» գազատարը պայթեցնելու համար։

Հունիսի վերջին Կուզնեցովին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել «քաղաքացիական էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտի վրա հարձակման, պայթուցիկ նյութերի միջոցով պայթյուն առաջացնելու և կառույցների ոչնչացման» համար։ Ըստ դատախազության՝ նա պատերազմական հանցագործություն է կատարել՝ ռազմական միջոցներով քաղաքացիական օբյեկտ վնասելով:

Կուզնեցովի փաստաբանը՝ իտալացի Նիկոլա Կանեստրինին, դատարանին խնդրել է կարճել գործը՝ պնդելով, որ մեղադրող կողմը չունի համոզիչ ապացույցներ իր պաշտպանյալի դեմ, հաղորդում է AFP-ն:

Կուզնեցովը ձերբակալվել է Իտալիայում՝ 2025 թվականի ամռանը՝ Գերմանիայի տված եվրոպական օրդերի հիման վրա, և նույն թվականի նոյեմբերին արտահանձնվել է Գերմանիային։ Նա հերքել է բոլոր մեղադրանքները։

Դատարանի շենքի մոտ Ուկրաինայի կողմնակիցներն ուկրաինական դրոշներով բողոքի ցույց են կազմակերպել՝ ի պաշտպանություն Կուզնեցովի: Մասնակիցները պաստառներ են պահել՝ «Ռուսաստանն ահաբեկիչ է» գրությամբ, և մերժել պատերազմական հանցագործությունների մեղադրանք առաջադրելու որոշումը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում