Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Օքթայ Սարալը դատապարտել է Ադրբեջանում դպրոցական համազգեստի հետ կապված նոր սահմանափակումները, շեշտել՝ անընդունելի է Ադրբեջանում գլխաշոր կրող աշակերտների կրթության իրավունքի սահմանափակումը։
«Գլխաշորը խոչընդոտ չէ, այն հավատքի պահանջ է։ Կրթության իրավունքը չի կարող զոհաբերվել գաղափարական պարտադրանքին։ Ակնկալում ենք, որ Բաքուն անհապաղ կշտկի այս սխալը»,- շեշտել է Էրդողանի գլխավոր խորհրդականը։
Ադրբեջանի իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունն արձագանքել է Սարալի հայտարարությանը՝ կոչ անելով չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին: Կուսակցությունից հիշեցրել են, որ Ադրբեջանն աշխարհիկ պետություն է, նշել՝ հիջաբի թեմայի օգտագործումը քաղաքական շահարկումների և հասարակության պառակտման համար չի ծառայում ո՛չ Թուրքիայի, ոչ էլ մուսուլմանական աշխարհի շահերին:










