Միջոցներ են ձեռնարկվել դեպքի հանգամանքները պարզաբանելու համար․ ԿԸՀ-ն՝ դիտորդի մասնակցությամբ արձանագրված միջադեպի մասին

Միջոցներ են ձեռնարկվել դեպքի հանգամանքները պարզաբանելու համար․ ԿԸՀ-ն՝ դիտորդի մասնակցությամբ արձանագրված միջադեպի մասին

Հրազդանն ընդգրկող ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում դիտորդի մասնակցությամբ արձանագրված միջադեպի վերաբերյալ տարածվող տեղեկությունների կապակցությամբ հայտնում ենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը միջոցներ է ձեռնարկել դեպքի հանգամանքները պատշաճ պարզաբանելու համար։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ԿԸՀ-ն։

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր լիազորությունների շրջանակում հետևողական է դիտորդների իրավունքների իրացման ապահովման հարցում և կարևորում է ընտրական գործընթացի բոլոր մասնակիցների իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը շարունակելու է իր լիազորությունների շրջանակում նպաստել ընտրական գործընթացի օրինականության, թափանցիկության և վստահության ապահովմանը։

Միջադեպի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ պարզելու դեպքում ԿԸՀ-ն դրանց մասին կտեղեկացնի հանրությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ, «Ականատես» դիտորդական առաքելությունը հայտնել էր, որ հոկտեմբերի 8-ին Հրազդանում գտնվող թիվ 26 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում (ԸԸՀ) միջադեպ է տեղի ունեցել «Ականատես» դիտորդական առաքելության երկարաժամկետ դիտորդի և հանձնաժողովի քարտուղարի միջև։

Դիտորդի հաղորդմամբ՝ հանձնաժողովի քարտուղարը քաշքշել և սպառնացել է իրեն, պահանջել է փոխանցել անձնական հեռախոսը, ինչպես նաև փորձել է թույլ չտալ հեռանալ հանձնաժողովի տարածքից։ Միջադեպը կապված է եղել դիտորդի իրավունքների սահմանափակման վերաբերյալ ավելի վաղ տեղի ունեցած դեպքի և դրան հաջորդած դատական գործընթացի հետ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում