ՎՎարդուհի Հարությունյան

Արաբական քաղաքական դաշինքը մտադիր է աջակցել ընդդիմությանը՝ Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում

Արաբական քաղաքական դաշինքը մտադիր է աջակցել ընդդիմությանը՝ Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում

Իսրայելում Քնեսեթի ընտրությունից հետո Արաբական քաղաքական դաշինքը հայտարարել է, որ մտադիր է առանց նախապայմանների աջակցել ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Գադի Այզենկոտին նոր կառավարություն ձևավորելու հարցում: Դաշինքի ներկայացուցիչներն այդ որոշման մասին կհայտնեն Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգին։

Հոկտեմբերի վերջին կայացած խորհրդարանի ընտրության արդյունքներով՝ առաջատար է գործող վարչապետ Բենիամին Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցությունը։ Այնուամենայնիվ, ո՛չ «Լիկուդ»-ին, ո՛չ էլ նրա հիմնական մրցակցին՝ «Յաշար» կուսակցությանը չի հաջողվել մեծամասնություն ստանալ։

Նեթանյահուի կուսակցության գլխավորած դաշինքը Քնեսեթում կարող է ստանալ 53 տեղ, իսկ ԳՇ նախկին պետ Գադի Այզենկոտի ընդդիմադիր կուսակցության գլխավորած դաշինքը՝ 48 մանդատ։ Ռեկորդային թվով՝ 19 տեղ կստանան արաբական ուժերը։

Հարկ է նշել, որ «Լիկուդ»-ը կամ «Յաշար»-ը կարող է մեծամասնություն ձևավորել՝ միայն եթե կոալիցիա կազմեն արաբական կուսակցությունների կամ միմյանց հետ, սակայն դա, ըստ տարբեր գնահատականների, քիչ հավանական էր թվում: Մեծամասնության համար անհրաժեշտ է 61 տեղ։ Եթե ի վերջո կողմերից որևէ մեկին չհաջողվի կառավարություն ձևավորել, Քնեսեթի նոր ընտրություն կնշանակվի։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում