Հաստատվել է եկեղեցում առկա ճգնաժամն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը

Հաստատվել է եկեղեցում առկա ճգնաժամն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը

Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի որոշմամբ հաստատվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մի շարք հոգևորականների գործունեության արդյունքում եկեղեցում առաջացած ճգնաժամի և դրա արդյունքում հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելության չկատարման խնդիրներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը:

Հանձնաժողովը, ինչպես տեղեկացրել էինք՝ կղեկավարի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արման Եղոյանը:

Կազմում ընդգրկվել են ՔՊ խմբակցության պատգամավորներ Էդուարդ Ազաջանյանը, Տարոն Չախոյանը, Արփինե Դավոյանը, Ալխաս Ղազարյանը, Ծովինար Վարդանյանը, Գոռ Արշակյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում