Իրանական լրատվամիջոցները հաղորդում են Հորմուզի նեղուցի հարավային հատվածում «հզոր պայթյունների» մասին

Իրանական լրատվամիջոցները հաղորդում են Հորմուզի նեղուցի հարավային հատվածում «հզոր պայթյունների» մասին

Մի քանի հզոր պայթյուն է որոտացել Հորմուզի նեղուցի հարավային նավագնացության երթուղու շրջանում՝ հայտնում է Fars գործակալությունը՝ վկայակոչելով իրանական ռազմական անանուն աղբյուրները:

Նրանց տվյալներով՝ Իրանի իշխանությունների կողմից «չարտոնված» երթուղով ընթացող նավթային լցանավերը հավանաբար պայթել են այդ շրջանում տեղադրված ծովային ականների վրա։

Իրանն ավելի վաղ առևտրային նավերին բազմիցս նախազգուշացրել է չօգտվել Թեհրանի կողմից չհաստատված երթուղիներից: Հարավային երթուղին անցնում է Օմանի ափերի մոտով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում