«Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» ցուցահանդեսը՝ Թբիլիսիում

«Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» ցուցահանդեսը՝ Թբիլիսիում

ՀՀ անկախության 35-ամյակի շրջանակում ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Վրաստանում ՀՀ դեսպանության հովանու ներքո Վրաստանի ազգային թանգարանի Դիմիտրի Շևարդնաձեի անվան ազգային պատկերասրահում բացվել է «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» (Թիֆլիս-Փարիզ-Երևան) խորագրով կոնցեպտուալ, հետահայաց ցուցահանդեսը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Ցուցահանդեսի բացման նախօրեին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը Վրաստանի մշակույթի նախարարի տեղակալ Նաթիա Շամաթավայի ուղեկցությամբ այցելել են Վրաստանի ազգային պատկերասրահ, ծանոթացել ցուցահանդեսի նախապատրաստման աշխատանքներին, ձևավորմանը և ներկայացվելիք ստեղծագործություններին։ Ժաննա Անդրեասյանը հաջողություն է թանգարանի տնօրեն Կարինե Քոչարին և ցուցահանդեսի ստեղծագործական ու կազմակերպչական թիմին։

Ցուցահանդեսը գործելու է 2026 թվականի հոկտեմբերի 8-ից նոյեմբերի 8-ը:

Ցուցադրության հայեցակարգային առանցքն է կազմում Երվանդ Քոչարի նորարարական «Տարածական նկարչությունը»: Նախագծում ներառված են նաև ժամանակակից տեխնոլոգիական լուծումներ, ինստալյացիաներ և այլ մեդիաներ, որոնք ընդգծում են մաեստրոյի ապագամետ մտածողության կենդանի շարունակականությունն ու ներուժը:

Ցուցահանդեսի բացմանը զուգահեռ կներկայացվի նաև «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» եռալեզու (հայերեն, վրացերեն, անգլերեն) նոր պատկերագիրք-կատալոգը (հեղինակ՝ Կարինե Քոչար)։ Հրատարակությունն ընդգրկում է վերջին տարիների արժեքավոր արխիվային բացահայտումներն ու նորահայտ փաստագրական տվյալները:

Միջոցառումն իրականացվում է Վրաստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում՝ «Երվանդ Քոչարի թանգարան» ՊՈԱԿ-ի, Հայաստանի ազգային պատկերասրահի, Նորարար փորձառական արվեստի կենտրոնի (ՆՓԱԿ) և Վրաստանի ազգային թանգարանի միջև ձևավորված համագործակցությամբ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում