Լուսինե Բադալյանը չի մասնակցի ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նիստին. նրա մուտքը ՌԴ արգելվել է

Հաջորդ հանգրվանը կլինի առաջիկա օրերին ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ Կառավարության որոշման ընդունումը. Ռոմանոս Պետրոսյան

Դատախազությունը պահանջում է հօգուտ պետության պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 235,000,000 դրամ

ԵՄ անդամակցության շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ. Միրզոյան

Շուրջ 2500 գործարք՝ car.mia.gov.am հարթակում․ տրանսպորտային միջոցի սեփականության փոխանցումը՝ առցանց

Շուրջ 2500 գործարք՝ car.mia.gov.am հարթակում․ տրանսպորտային միջոցի սեփականության փոխանցումը՝ առցանց

Տրանսպորտային միջոց գնելու կամ վաճառելու գործարքը քաղաքացիները հնարավորություն ունեն իրականացնել առցանց՝ ցանկացած վայրից՝ առանց Հաշվառման-քննական բաժին այցելելու անհրաժեշտության։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Արդեն հարթակում կատարվել է 2432 գործարք, որից 1798-ը՝ առուվաճառքի, 634-ը՝ նվիրատվության։

Թվային հարթակում գործարք կատարելու համար և՛ գնորդը, և՛ վաճառողը պարտադիր պետք է «Ես եմ» համակարգում անցնեն նույնականացում։

Ավտոմեքենայի սեփականության իրավունքը փոխանցելու համար անհրաժեշտ է՝ վաճառելու դեպքում նախ գնորդի հետ համաձայնեցնել վաճառքի գինը, իսկ նվիրատվության դեպքում՝ վճարել ավտոմեքենայի հաշվառման գործողությունների տուրքը։

Գործարք կատարելու համար անհրաժեշտ է մուտք գործել կայք, լրացնել կոնտակտային և տրանսպորտային միջոցի տվյալները, կատարել անհրաժեշտ բոլոր գործողությունները։

Թվային հարթակից օգտվելիս առաջացող հարցերի դեպքում քաղաքացիները կարող են դիմել Թեժ գիծ՝ զանգահարելով 060 83 83 02 հեռախոսահամարով։

car.mia.gov.am հարթակը ներդրվել է 2025 թվականի սեպտեմբերի 1-ից՝ նպատակ ունենալով քաղաքացիների համար առավել դյուրին դարձնել տրանսպորտային միջոցների հետ կապված գործարքները, թեթևացնել հաշվառման-քննական ստորաբաժանումների ծանրաբեռնվածությունը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում