ՄՄարիա Գաբրիելյան

Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել

Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել

«Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության կատարմանը դրդելու համար): Այդ մասին «Լուրեր»-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից: 

Ավելի ուշ ՀՔԾ-ից «Լուրեր»-ին հայտնեցին, որ Բարսեղ Բեգլարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: 

Հիշեցնենք, Բարսեղ Բեգլարյանը հրավիրվել էր հարցաքննության: «Լուրերի» հետ զրույցում նա նշել էր, որ բացառում է, թե Սերժ Սարգսյանն ունեցել է անձնական շահագրգռություն՝ որպես դիզվառելիքի մատակարար իր ընկերությունն ընտրելու համար: 

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում