Ազգերի լիգա․ Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիային

Ազգերի լիգա․ Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիային

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հաղթանակով է մեկնարկել Ազգերի լիգայի 2026/27 մրցաշրջանում` Երևանի Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 2:0 հաշվով առավելության հասնելով Լատվիայի ընտրանու նկատմամբ: Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ-ն։

Հայաստանի թիմից խփած գնդակներով աչքի են ընկել Գեորգի Հարությունյանը և Արթուր Ղարիբյանը: 20-ամյա Արթուր Ղարիբյանն առաջին խաղն էր անցկացնում ազգային հավաքականի կազմում:

Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 28-ին` Երևանում հյուրընկալելով Չեռնոգորիայի թիմին: Մեր ընտրանին ընդգրկված է C լիգայի երկրորդ խմբում, որտեղ մրցելու է նաև Կիպրոսի հավաքականի հետ:

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©