Նորքի (Գետառի) պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպները ապամոնտաժվել են

Նորքի (Գետառի) պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպները ապամոնտաժվել են

ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ Երևանի քաղաքապետարանն ապամոնտաժել է Մյասնիկյան պողոտայում գտնվող Երևանի պատմական կամուրջներից մեկի՝ Նորքի (Գետառի) կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպները: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Դրանք ամբողջությամբ փակել էին դեպի կամուրջ մուտքը և այն անհասանելի դարձրել այցելության համար:

Հաշվի առնելով կամրջի ներկայիս վիճակը՝ ԿԳՄՍ նախարարությունն առաջիկայում կնախաձեռնի կամրջի նորոգման, ամրակայման և վերականգնման գիտանախագծային փաստաթղթերի մշակումը, ապա՝ նորոգումն ու տարածքի բարեկարգումը: 

Ըստ Հայաստանի պատմության թանգարանում պահվող արձանագրության՝ կամուրջը կառուցվել է 1664 թ. նորքեցի Հովհաննես վարդապետի միջոցներով.  ճարտարապետը Գրիգորի որդի Կիրակոսն է:

Կամուրջը նախկինում Երևանը կապել է Ավան գյուղին․ դրա վրայով են անցել նաև դեպի Սևան, Վրաստան, Ռուսաստան գնացող առևտրական քարավանները: 1965 թ. կամուրջը վերանորոգել է Հայաստանի հուշարձանների պահպանության վարչությունը:

Հիշեցնենք, որ Երևանի պատմական կամուրջներից մյուսը՝ Կարմիր կամուրջը, վերջին երեք տարիների ընթացքում պետություն-մասնավոր համագործակցության շրջանակում արդեն վերականգնվել է: 

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©