«Հայանտառ»-ի տարածքում հայտնաբերվել է մեծ քանակի հատված փայտանյութ

«Հայանտառ»-ի տարածքում հայտնաբերվել է մեծ քանակի հատված փայտանյութ

Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության կողմից անտառներում և բնության հատուկ պահպանվող տարածքներում իրականացվող շարունակական կանխարգելիչ-հսկողական միջոցառումների շրջանակում սույն թվականի սեպտեմբերի 16-ին անօդաչու թռչող սարքով իրականացված դիտարկման արդյունքում ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի Ծաղկավանի անտառպետության 2-րդ պահաբաժնի տարածքում հայտնաբերվել է մեծ քանակի հատված փայտանյութ։ Այդ մասին հայտնում է ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունը:

 Հայտնաբերված փայտանյութի մի մասի վերաբերյալ անտառտնտեսության տնօրենը և անտառապետը ներկայացրել են համապատասխան փաստաթղթեր, իսկ հարակից տարածքներում գտնվող շուրջ 45 խմ փայտանյութի վերաբերյալ տեղեկություն չեն ունեցել:

 Դեպքի առնչությամբ Էկոպարեկային ծառայության կողմից հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե: Տավուշի մարզային վարչության Բերդի տեղամասի ծառայողները շարունակում են փայտանյութի նկատմամբ հսկողությունը՝ մինչև քննչական գործողությունների ավարտը:

 Էկոպարեկային ծառայությունը շարունակելու է անտառային տարածքներում իրականացնել շարունակական կանխարգելիչ-հսկողական միջոցառումներ՝ ապօրինի գործողությունները ժամանակին կանխելու, հայտնաբերելու և օրենքով սահմանված կարգով արձագանքելու նպատակով։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում