ԱՄՆ Պետդեպարտամենտը Գերմանիային թույլատրել է Ուկրաինային փոխանցել 10 հրթիռ Patriot-ի համար

ԱՄՆ-ը նախատեսում է Կիևին փոխանցել 29,6 մլն դոլար արժողությամբ Patriot որսացող հրթիռներ, որոնք ավելի վաղ ձեռք էր բերել Բեռլինը: Կանոնների համաձայն՝ գնորդ երկիրը չի կարող ամերիկյան սպառազինությունը փոխանցել երրորդ կողմին՝ առանց Վաշինգտոնի համաձայնության։ Այժմ հրթիռների փոխանցումը պետք է հաստատի ԱՄՆ Կոնգրեսը։
«Ամերիկյան կառավարությունը պատրաստ է թույլտվություն տրամադրել՝ հաշվի առնելով քաղաքական, ռազմական և տնտեսական բնույթի նկատառումները, ինչպես նաև Մարդու իրավունքների և սպառազինությունների վերահսկման հարցերը։ Ուկրաինան ձգտում է ձեռք բերել այդ համակարգերը՝ իր ՀՕՊ ներուժն ամրապնդելու համար և արդեն ունի նույն տեսակի զինամթերք», - ասվում է ԱՄՆ Պետքարտուղարության հայտարարության մեջ։
ԱՄՆ Պետդեպարտամենտը նաև հաստատել է Սաուդյան Արաբիային 48 F-35 կործանիչների վաճառքը՝ ավելի քան 24 միլիոն դոլարով, այդ քայլը որակելով որպես «ՆԱՏՕ-ից դուրս ԱՄՆ-ի կարևոր գործընկերոջ անվտանգության ամրապնդում»։ Եթե Կոնգրեսը հաստատի համաձայնագիրը, Սաուդյան Արաբիան կստանա ամերիկյան F-35 կործանիչների առաջին խմբաքանակը։









