ԴԴավիթ Մուրադյան

ԿԳՄՍ փոխնախարարը ծանոթացել է երիտասարդական կենտրոնների գործունեությանը

ԿԳՄՍ փոխնախարարը ծանոթացել է երիտասարդական կենտրոնների գործունեությանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանն այցելել է Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի «ԾովԵմ» և «Ճամբարակի արարող երիտասարդներ (ՃամբԱՐԵ)» երիտասարդական կենտրոններ: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Նախարարի տեղակալը շրջել է կենտրոններում, ծանոթացել պայմաններին, զրուցել երիտասարդների հետ, հետաքրքրվել երիտասարդական կենտրոններում իրականացվող աշխատանքով, ընթացիկ ծրագրերով ու միջոցառումներով: 

Քրիստինա Թաթարյանը կարևորել է, որ կենտրոններում իրականացվող աշխատանքները բխեն գլխավորապես երիտասարդական պետական քաղաքականության առաջնահերթություններից՝ երիտասարդների համար ապահովելով կարողությունների զարգացման հնարավորություն, ինտելեկտուալ ժամանց, գաղափարներ փոխանակելու միջավայր:

Նշենք, որ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ, ինչպես նաև գործընկեր կառույցների հետ կնքված հուշագրերի շրջանակում Հայաստանի տարբեր բնակավայրերում գործում են 19 երիտասարդական կենտրոններ: Մինչև ընթացիկ տարվա վերջ պետական բյուջեի ֆինանսավորմամբ նախատեսվում է բացել ևս 6 կենտրոն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում