ՄՄարիամ Մխիթարյան

Թուրքիայից հայերի արտագաղթման սպառնալիք

Թուրքիայից հայերի արտագաղթման սպառնալիք

«Ստամբուլի Իրավաբան-ազգայնականների ասոցիացիա» թուրքական կազմակերպությունը (IMAG) հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության մասին՝ սպառնալով «անհրաժեշտության դեպքում իրականացնել «հայերի տեղահանություն», որն արդեն արվել է 1915-ին Օսմանյան կայսրությունում, տեղեկացնում է Ermenihaber-ը:

Հայտարարությունը գրել է թուրք գրող, ազգայնական Մուստաֆա Չալիկը: Նա նշել է, որ իրենց կազմակերպությունը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա հավանություն է տալիս 1915 թվականին հայերի տեղահանության վերաբերյալ որոշումներին:

Կազմակերպության անդամները նաև զգուշացրել են, որ եթե ինչ-որ մեկը հայերի վտարումը ցեղասպանություն անվանի, անկախ նրանից, թե ով է այդպես արտահայտվում, դա կընկալվի «բաց թշնամանք թուրք ժողովրդի նկատմամբ»:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում