Կիևը դեռևս պատրաստ չէ լսել միջնորդներին. Պեսկով

ԴԴիանա Գասպարյան

Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան ողջունում է ռուս-ուկրաինական կարգավորման ուղղությամբ բոլոր երկրների ջանքերը, սակայն, ըստ Կրեմլի խոսնակի, Կիևը դեռևս պատրաստ չէ լսել միջնորդներին: Պեսկովը նաև վստահեցրել է, որ Կրեմլը բաց է Ուկրաինայի նախագահի հետ բանակցությունների համար և պատրաստ է ընդունել նրան Մոսկվայում:

Վոլոդիմիր Զելենսկին էլ հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը տրամադրված չէ՝ ավարտելու պատերազմը: «Ցավոք, այս պահին հետախուզական տվյալները, Ռուսաստանից ստացվող ազդանշանները վկայում են, որ կարգավորումը մոտ չէ»,- մտահոգություն է հայտնել Ուկրաինայի նախագահը, միևնույն ժամանակ հավելել՝ սեպտեմբերը կարող է բեկումնային դառնալ: Նա տեղեկացրել է, որ կառուցողական բանակցություններ է վարել Դոնալդ Թրամփի ներկայացուցիչների հետ, հայտնել, որ ռուսական ուժերը չնչին ձեռքբերումներ և մեծ կորուստներ ունեն մարտի դաշտում: Սպիտակ տան բանագնացներն առաջիկայում, հնարավոր է, մեկնեն Կիև:

Դիվանագիտական գործընթացներին զուգահեռ՝ Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները: Օդեսան ենթարկվել է զանգվածային հրթիռակոծության, զոհեր և վիրավորներ կան Կիևում: Նաև հաղորդվում է, որ ռուսական հարվածների հետևանքով վնասվել է Ուկրաինա-Ռումինիա սահմանի անցակետը:

Ռուսաստանի ՊՆ-ն էլ հայտնել է ուկրաինական հարյուրավոր ԱԹՍ-ներ խոցելու մասին: Սամարայի մարզում, ըստ տեղական իշխանության, բնակելի շենք է վնասվել, հրդեհ է բռնկվել Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստում:

Մանրամասները՝ տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում