ՎՎարդան Հովսեփյան

Խաչատուրովի նկատմամբ սահմանահատման արգելքը վերացնելու միջնորդությունը մերժվեց

Խաչատուրովի նկատմամբ սահմանահատման արգելքը վերացնելու միջնորդությունը մերժվեց

Երևանի առաջին ատյանի դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը այսօր մերժեց ՀԱՊԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի միջնորդությունը` իր պաշտպանյալի նկատմամբ սահմանահատումների արգելքը վերացնելու վերաբերյալ: Դատարանն արձանագրեց, որ Յուրի Խաչատուրովի սահմանահատումներին արգելք կիրառված չէ միջդատական վարույթի ընթացքում:

«Հաշվի առնելով, որ գործում առկա չեն այդ մասին վկայող փաստաթղթեր, միաժամանակ, դատարանը արձանագրում է, որ արգելք կիրառված չէ նաև դատարանի կողմից: Դատարանը արձագանքում է, որ միջնորդության պահանջը Յուրի Խաչատուրովի սահմանահատումների արգելքի վերաբերյալ առարկայազուրկ է»,- ասաց Աննա Դանիբեկյանը:

Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը միջնորդություն է ներկայացրել իր պաշտպանյալի նկատմամբ սահմանահատումների արգելքը վերացնելու վերաբերյալ: Պաշտպանը նշել է, որ Յուրի Խաչատուրովը բազմիցս անարգել հատել է Հայաստանի Հանրապետության սահմանը, այնուհետև վերադարձել առանց որևէ խոչընդոտի: Պողոսյանի խոսքով` հունիսի 8-ին Խաչատուրովը, անձնական հանգամանքներից ելնելով, ունենալով դատարանի թույլտվությունը, փորձել է հատել հայ-վրացական սահմանը, ՀՀ ԱԱԾ սահմանապահնների կողմից սահմանահատումն արգելվել է։ Սակայն սահմանը հատելու արգելքը կիրառվում է միայն ստորագրությամբ չհեռանալու մասին խափանման միջոցի դեպքում:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում