ԿԿարմեն Ղուկասյան

Երևանի պարեկները հետապնդել և ձերբակալել են կողոպուտ կատարած երիտասարդին

Երևանի պարեկները հետապնդել և ձերբակալել են կողոպուտ կատարած երիտասարդին

Օգոստոսի 30-ին՝ ժամը 12։20-ի սահմաններում, Հյուսիսային պողոտայում ծառայություն իրականացնող ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի ծառայողներին է մոտեցել մի քաղաքացի և հայտնել, որ բացահայտ հափշտակել են իր բջջային հեռախոսը։

 

ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ պարեկներն անմիջապես հետապնդել, կողոպուտ կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Հրազդան քաղաքի բնակիչ 20-ամյա մի երիտասարդի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է նշված բջջային հեռախոսը։

 

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում