ԿԿարմեն Ղուկասյան

Բոլորի համար պետք է ընդունելի լինի ոչ միայն գազի, այլև ցանկացած ապրանքի համար վճարել փողով, ոչ թե ինքնիշխանությամբ. Պապոյան

Բոլորի համար պետք է ընդունելի լինի ոչ միայն գազի, այլև ցանկացած ապրանքի համար վճարել փողով, ոչ թե ինքնիշխանությամբ. Պապոյան

Ընդհանրապես Հայաստանը ԵԱՏՄ-ից ստանում է շատ ավելի քիչ, քան պետք է ստանար, և դրա պատճառն այն է, որ Հայաստանը ԵԱՏՄ մտնելուց ՀՀ բանակցողները բավարար չեն պաշտպանել ՀՀ շահը։ Այդ մասին ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի հարցին, որը հետաքրքրվում էր գազի հնարավոր թանկացմամբ։

Նրա խոսքով՝ սա ոչ միայն փաստ է, այլև գիտակարգ կա դրա համար։

«Երբ Հայաստան-Ռուսաստան առևտրային հաշվեկշիռը մինչև ԵԱՏՄ մտնելը մինուս 700 միլիոն դոլարի կարգի էր, այսօր մինուս 2 միլիարդ է, այսինքն՝ սա բնականորեն պետք է տեղի ունենար։ Եվ որպեսզի սա տեղի չունենա, օրինակ՝ ԵՄ-ն Հունգարիայի, Չեխիայի, Սլովակիայի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի՝ ԵՄ մտնելու ժամանակ տվել է ավելին այդ երկրներին և շարունակում է տալ ավելին, քան այդ երկրները տալիս են Եվրամիությանը, որովհետև էդպիսին է կանոնը։ Եվ այսօր ՀՀ-ն ԵԱՏՄ-ից ստանալով 250 միլիոն, տալով 450, ոչ միայն պիտի բացասական չլիներ, այլև 450 տալով, այս նույն տեսությանը համապատասխան պետք է 900 կամ 1 միլիարդ ստանար։

Կարծում եմ՝ եթե գինը եղել է այն, որ դրա փոխարեն պիտի լինի էժան գազ, հետևաբար եկեք չասենք էժան գազ։ Մենք փողի փոխարեն ստացել ենք բնամթերք, եթե դա է եղել բանաձևը»,- տեղեկացրեց Պապոյանը։

Ինչ վերաբերում է գազի գնի բարձրացմանը, ասաց՝ կարծում է՝ առհասարակ բոլորի համար պետք է ընդունելի լինի ոչ միայն գազի, այլև ցանկացած ապրանքի համար վճարել փողով, ոչ թե ինքնիշխանությամբ։

«Կարծում եմ՝ եթե ինչ-որ բանի գինը 100 դրամ է, պետք է վճարել 100 դրամ, ոչ թե 80 դրամ՝ գումարած 20 դրամի ինքնիշխանություն»,- ընդգծեց էկոնոմիկայի նախարարը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում