ԴԴավիթ Մուրադյան

Ծանրորդ Նարե Առաքելյանը` Եվրոպայի Մ15 տարեկանների առաջնության փոխչեմպիոն

Ծանրորդ Նարե Առաքելյանը` Եվրոպայի Մ15 տարեկանների առաջնության փոխչեմպիոն
Պատանի ծանրորդները շարունակում են հաջող ելույթների շարքը Եվրոպայի առաջնությունում:
 
Ծանրամարտի ֆեդերացիայի փոխանցմամբ՝ Կոսովոյում ընթացող Եվրոպայի պատանիների ու Մ15 տարեկանների առաջնության մինչև 15 տարեկան աղջիկների պայքարում Հայաստանի հավաքականի անդամ Նարե Առաքելյանը պոկում վարժությունում երեք հաջող մոտեցում ունեցավ՝ գլխավերևում պահելով 90 կգ, 95 կգ ու 97 կգ: Այս վարժությունում Առաքելյանը դարձավ ոսկե մեդալակիր: Հրում վարժությունում Նարե Առաքելյանը բարձրացրեց 110 կգ ու 115 կգ: Այս ձևում նա երկրորդն է: Երկամարտի 212 կգ արդյունքով Նարե Առաքելյանը դարձավ Մ15 տարեկանների առաջնության փոխչեմպիոն:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում