Քոչարյանին որպես կաշառք փոխանցվել է 2.6 մլրդ դրամ արժողությամբ 56 անշարժ գույք. ՀԿԿ

ԴԴիանա Գասպարյան

Հակակոռուպցիոն կոմիտեն ավելի վաղ հայտնել է, որ ձերբակալվել են Ռոբերտ Քոչարյանը և նրա որդին՝ Սեդրակ Քոչարյանը, նաև հանցավոր սխեմաներում ներգրավված այլ անձինք: Վաղ առավոտյան Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե՝ ենթադրյալ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթով։ Նաև խուզարկություն է իրականացվել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի բնակարանում։ Քննչական կոմիտեից «Լուրերին» հայտնել են, որ քրեական վարույթով քննչական և վարութային գործողություններ են իրականացվում «Օրանժ ֆիթնես» ակումբում և «Փլեյ սիթի» զվարճանքի կենտրոնում, տնօրենների բնակարաններում։ Վարույթի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտեն:

Մանրամասները՝ Քրիստինե Թորոսյանի ռեպորտաժում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում