ԴԴիանա Գասպարյան

Ոստիկանները ձերբակալել են գազալցակայանում տեղի ունեցած վիճաբանության երեք մասնակցի

Ոստիկանները ձերբակալել են գազալցակայանում տեղի ունեցած վիճաբանության երեք մասնակցի

Օգոստոսի 21-ին Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մասիս քաղաքից դեպի Նորամարգ գյուղ տանող ճանապարհին գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել վիճաբանություն, ինչի ընթացքում գործի է դրվել նաև գազային ատրճանակ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:

 

Նույն օրը բժշկական կենտրոններից մեկից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ վնասվածքով քաղաքացի է դիմել բուժօգնության։

 

ՆԳՆ ոստիկանության ծառայողների անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում վիճաբանության երեք մասնակից ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության բաժին։

 

Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում