ԴԴավիթ Մուրադյան

7 խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է գրոսմայստեր Էմին Օհանյանը. Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնություն

7 խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է գրոսմայստեր Էմին Օհանյանը. Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնություն

Հայ շախմատիստները շարունակում են մնալ առաջատարների շարքում Մոնտենեգրոյի Ցետինե քաղաքում ընթացող 2026 թվականի շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում: Պատանիների առաջնությունում 7 խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է գրոսմայստեր Էմին Օհանյանը, ով ունի 6 միավոր: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

 

 

Միջազգային վարպետ Ալեքս Սահակյանը 5.5 միավորով գտնվում է 2-րդ հորիզոնականում:

 

ՖԻԴԵ-ի վարպետ Ռուդոլֆ Փաշիկյանը և միջազգային վարպետ Վահե Սուքիասյանը ունեն 5 միավոր, իսկ միջազգային վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Մանվել Առաքելյանը՝ 4.5 միավոր:

 

Աղջիկների առաջնությունում կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Նվարդ Հայրապետյանը ունի 5 միավոր և կիսում է 4-5-րդ հորիզոնականները:

 

Առաջնության ավարտին մնացել է 2 խաղափուլ:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում