ԴԴիանա Գասպարյան

1.7 մլն դրամ տուգանք՝ Երևանի շինհրապարակներում փոշու արտանետումների համար․ ԲԸՏՄ

1.7 մլն դրամ տուգանք՝ Երևանի շինհրապարակներում փոշու արտանետումների համար․ ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը մայրաքաղաքում իրականացրել է վերահսկողական միջոցառումներ՝ օդի աղտոտվածության կանխարգելման, շինհրապարակներում փոշու արտանետումների նվազեցման, ինչպես նաև քաղաքացիների ահազանգերի հիման վրա։ Այս մասին տեղեկացնում են ԲԸՏՄ-ից:

Հուլիսի 27-ից օգոստոսի 13-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգայցերի արդյունքում Երևանի տարբեր վարչական շրջաններում գործունեություն իրականացնող մի շարք շինարարական կազմակերպություններում արձանագրվել են մթնոլորտային օդի պահպանության նորմերի խախտումներ։

Մասնավորապես՝ հղկման աշխատանքների ընթացքում չեն օգտագործվել փոշու արտանետումները բացառող սարքեր, օդի դրական ջերմաստիճանի դեպքում շինհրապարակները պարբերաբար չեն ջրվել, առկա ավազի կույտերը չեն եղել ծածկված անթափանց ծածկոցով, բացակայել են ցանկապատումներ և այլ խախտումներ։

Արձանագրված խախտումների վերաբերյալ կազմվել են վարչական արձանագրություններ, իսկ իրավախախտների նկատմամբ կիրառվել են օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ։

Տնտեսվարողների նկատմամբ նշանակված տուգանքների ընդհանուր չափը կազմել է 1.7 մլն դրամ։

Միջոցառումները շարունակվում են։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում