ՆՆարե Ոսկանյան

Կերկարացվի՞ 27 տարին լրացած չծառայած անձանց քրեական հետապնդումից ազատող օրենքի ժամկետը

Կերկարացվի՞ 27 տարին լրացած չծառայած անձանց քրեական հետապնդումից ազատող օրենքի ժամկետը

Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ նախարարությունը որոշել է չգնալ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի գործողության ժամկետի երկարացման: Արդյունքում՝ 27 տարին լրացած պարտադիր զինծառայություն չանցած անձինք հնարավորություն կունենան միայն մինչև դեկտեմբերի 31-ը վերադառնալով Հայաստան ու վճարելով օրենքով սահմանված գումարը՝ ազատվել քրեական հետապնդումից:

Բալայանը նշել է, որ պատգամավորների կողմից կա օրենքի գործողության ժամկետը երկարացնելու նախաձեռնություն, սակայն իրենք բացասական եզրակացություն են տվել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում