ՄՄարիամ Մխիթարյան

ԵՄ պատժամիջոցների պատճառով դադարեցվել են դրամական փոխանցումները «Զոլոտայա կորոնա»-ի միջոցով

ԵՄ պատժամիջոցների պատճառով դադարեցվել են դրամական փոխանցումները «Զոլոտայա կորոնա»-ի միջոցով

Եվրամիության պատժամիջոցները խիստ սահմանափակել են Ռուսաստանից հետխորհրդային երկրներ դրամական փոխանցումները: ԵՄ 21-րդ պատժամիջոցների փաթեթում է հայտնվել «Զոլոտայա կորոնա» համակարգի օպերատոր РНКО վճարային կենտրոնը, որը ներառում էր ավելի քան 90 ռուսական բանկ, այդ թվում՝ «Յանդեքս բանկ»-ը, «Տոչկա բանկ»-ը, «Օզոն բանկ»-ը, «ՎԲ բանկ»-ը և «ՄՏՍ բանկ»-ը։ ԵՄ-ն նշել է, որ այս կազմակերպությունը գործում է բանկային ոլորտում, ինչը զգալի եկամուտով է ապահովում Ռուսաստանի իշխանություններին։

Ռուսաստանը SWIFT համակարգից անջատելուց և Visa ու Mastercard վճարային համակարգերից հեռացնելուց հետո ռուսական «Զոլոտայա կորոնա» ծառայությունը դարձել էր Ռուսաստանից մյուս երկրներ դրամական փոխանցումների հիմնական միջոցներից մեկը։

Պատժամիջոցների մասին Եվրամիության հայտարարությունից հետո այս ծառայության միջոցով կասեցվել են արագ դրամական փոխանցումները Ռուսաստանից մի շարք երկրներ, այդ թվում՝ Ղազախստան, Վրաստան, Հայաստան, Ադրբեջան։

Հասանելի դրամական փոխանցումների ուղղություններն են Ղրղզստանը, Թուրքիան և Ուզբեկստանը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում