ԳԳոհար Սիմոնյան

Կարասինն ու Լավրովը հավատում են Վրաստան-Ռուսաստան բարիդրացիական հարաբերությունների վերականգնմանը

Կարասինն ու Լավրովը հավատում են Վրաստան-Ռուսաստան բարիդրացիական հարաբերությունների վերականգնմանը

Ռուսաստանի Դաշնության Պետդումայի վերին պալատի պատգամավոր Գրիգորի Կարասինը հայտարարել է, թե և՛ ինքը, և՛ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հավատում են, որ Վրաստանի և Ռուսաստանի միջև բարիդրացիական հարաբերությունները շուտով կվերականգնվեն:

«Ես, ինչպես նաև՝ Սերգեյ Լավրովը, հավատում ենք դրան: Այդ օրն այնքան էլ հեռու չէ: Ես արդեն ասել եմ, որ ավելորդ հույզերը, անհասկանալի կոպիտ հայտարարությունները մեզ փակուղի են մտցնում: Եթե ​​հետագայում խուսափենք նմանատիպ կրքերից, ապա նորմալ, բարիդրացիական հարաբերությունները նոր թափ կստանան: Մենք աշխատում ենք այս հարցերի ուղղությամբ»,- Sputnik-ի հետ զրույցում ասել է Կարասինը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում