ՆՆարե Ոսկանյան

Պետք չէ Սևանին վերաբերվել որպես ջրի պահեստի. Կարապետյան

Պետք չէ Սևանին վերաբերվել որպես ջրի պահեստի.  Կարապետյան

«Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին երկրորդ ընթերցումից առաջ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց:

Վարազդատ Կարապետյանն ընդգծեց,  որ  ներկայացված օրենքով և «Սևանա լճի մասին» օրենքով պարտավորություն կա, որ մինչև 2030 թվականը Սևանա լճի մակարդակը պետք է բարձրացնել մինչև 1903.5 մետր: Նշանակում է, որ տարեկան պետք է առնվազն 30 սմ բարձրացնել Սևանա լճի մակարդակը, որպեսզի  օրենքը չխախտվի: Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը նշեց, որ  Սևանին որոշակի ջրի պաշար է պետք, որպեսզի այդ քանակության դեպքում ջուրը սկսի որոշակի կենսաբանական գործընթացների արդյունքում մաքրվել: Այդ պաշարը չկա և պետք է ավելացվի:

«Մենք կշեռքի երկու նժար ունենք. մեկի վրա դնում ենք փողով չափվող տնտեսական հարցեր, մյուսի վրա՝ Սևանը: Վստա՛հ եղեք, եթե Սևանի առողջության խնդիրը վերածենք գումարի, հարյուրավոր անգամներ մեծ է լինելու այն խնդիրներից, որ մենք ունենալու ենք գյուղատնտեսության մեջ»,- ասաց Կարապետյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում