ՎՎարդան Հովսեփյան

Էրդողանի մասնակցությամբ քննարկվել է Հայոց ցեղասպանության հարցը

Էրդողանի մասնակցությամբ քննարկվել է Հայոց ցեղասպանության հարցը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ տեղի է ունեցել Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի նիստ:  Չորս ժամ տևած նիստի ավարտին արդյունքներն ամփոփող հայտարարություն է արվել, որից պարզ է դարձել, որ նիստում քննարկվել է նաև տարբեր երկրների խորհրդարանների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման թեման:

Հայտարարության՝ Ցեղասպանության թեմայի վերաբերյալ հատվածում մասնավորապես ասվում է. «Խստորեն դատապարտելի է 1915-ի իրադարձությունների վերաբերյալ ընդունված այն որոշումները, որոնց համար հիմք են հանդիսացել պատմական ու իրավական հիմքից զուրկ, անհիմն պնդումները: Միջազգային հանրության ուշադրությունը հրավիրվել է այն բանի վրա, որ իրականությունը բացահայտելու ժամանակն է»:

Նիստում քննարկվել են նաև Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից իրականացվող «Խաղաղության ակունք» ռազմական գործողության, անվտանգության գոտու հիմնման հետ կապված հարցեր:  

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում