Մեզ պատերազմ պետք չէ, եկե՛ք պայմանավորվենք. Լուկաշենկոն հանդիպել է Զելենսկու ներկայացուցիչների հետ

Մեզ պատերազմ պետք չէ, եկե՛ք պայմանավորվենք. Լուկաշենկոն հանդիպել է Զելենսկու ներկայացուցիչների հետ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ Մինսկում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու ներկայացուցիչների հետ:

«Ես նրանց ուղիղ ասել եմ՝ տղաներ, փոխանցեք ձեր նախագահին. եթե նա կարծում է, որ կարելի է այսպես խոսել մեզ հետ և մեզ ներքաշել պատերազմի մեջ, ապա նա պետք է հասկանա, որ պատերազմի որակը միանգամից կփոխվի։ Այս պատերազմը բոլորովին այլ է լինելու։ Ի դեպ, մենք պատասխան ստացանք: Նախագահը և նրանք դա հասկանում են։ Ուստի եկեք՝ պայմանավորվենք»,- ասել է Լուկաշենկոն։

Նրա խոսքով՝ Բելառուսին պատերազմ պետք չէ. «Մեզ մեր հողերն էլ են բավարար, մեր տնտեսությունն էլ է բավարար, խնդիրներն էլ են բավարար»։

Հունիսի 19-ին Ուկրաինայի նախագահը վերջնագիր է ներկայացրել Լուկաշենկոյին՝ պահանջելով հեռացնել ռուսական վերահեռարձակող կայանները Բելառուսի սահմանից, հակառակ դեպքում Ուկրաինան ինքը դա կանի: Հունիսի 24-ին Զելենսկին ասել է, որ դրանք դադարել են աշխատել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում