ՔՔրիստինա Մկրտչյան

Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները

Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Աթենքի առևտրի պալատի նախագահ Յանիս Բրատակոսի հետ, հայտնում են դեսպանությունից։

Հանդիպմանը քննարկվել են եվրոպական շուկաներում, ներառյալ Հունաստանում, հայկական արտադրանքների ներկայացման և հնարավոր ներկրման հնարավորությունները։

Դեսպան Մկրտչյանը կարևորել է հայկական գյուղատնտեսական մթերքների արտահանման շուկան դիվերսիֆիկացնելու անհրաժեշտությունը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հարցը պահել օրակարգում և աշխատանքներ իրականացնել՝ որոշակի արդյունքներ ապահովելու նպատակով։

Հանդիպման ավարտին դեսպան Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել Յանիս Բրատակոսին ՀՀ նախագահի պետական այցի ընթացքում հույն գործարարների հանդիպման կազմակերպման համար։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում