ԿԿարմեն Ղուկասյան

Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ կալանք է կիրառվել, Ասատուր Քոչարյանի նկատմամբ՝ տնային կալանք և գրավ

Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ կալանք է կիրառվել, Ասատուր Քոչարյանի նկատմամբ՝ տնային կալանք և գրավ

«Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Նույն դաշինքի պատգամավորի թեկնածու Ասատուր Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել տնային կալանքն ու 3 մլն ՀՀ դրամի չափով գրավը: Այս մասին «Լուրեր»-ին հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:

«Պատգամավորի թեկնածուները մեղադրվում են խմբով ընտրակաշառք տալու համար»,- հաստատեցին կոմիտեից:

Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ ԿԸՀ-ն բավարարել է Ասատուր Քոչարյանի  («Հայաստան» կուսակցությունների դաշինք) և նույն դաշինքի անդամ Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու դատախազի միջնորդությունները:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում