Հայկական ապրանքների սահմանափակումները պայմանավորված են խախտումներով. «Ռոսսելխոզնադզոր»

ԴԴիանա Գասպարյան

«Ռոսսելխոզնադզորի» ղեկավարը հայտարարել է, որ Հայաստանից Ռուսաստան որոշ ապրանքատեսակների մատակարարման սահմանափակումները պայմանավորված են խախտումներով և ոչ թե քաղաքական պատճառներով: Սերգեյ Դանկվերտը նշել է, թե իբր Հայաստանը խնդիրներ ունի արտադրության և վերահսկողության կազմակերպման հետ կապված:

Նրա խոսքով՝ Հայաստանում աշխատում են մեծ թվով մանր ֆերմերներ, որոնք մշակում և արտահանում են իրենց արտադրանքը, և այդ գործընթացներն արդյունավետ չեն համակարգվում։ «Կանաչեղենի հազարավոր կապեր հավաքվում են մեկ մեքենայում, ինչից հետո կարգավորող մարմինները պետք է ստուգեն արտադրանքի հսկայական ծավալները։ Դա ֆիզիկապես անհնար է»,- կարծիք է հայտնել «Ռոսսելխոզնադզորի» ղեկավարը։

Մանրամասները՝ տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում