ԱԱսպրամ Սարատիկյան

Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները

Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները

Համայնքային ոստիկանության Թալինի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 11-ին Արագածավան գյուղում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել նույն գյուղի բնակիչ 33-ամյա մի երիտասարդի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով կաթուցիչ՝ ընդհանուր 3,53 գրամ քաշով։ Բացատրական աշխատանքի արդյունքում երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրամիջոց է, պատրաստել է իր տնամերձ հողամասում աճեցրած կանեփից։

 

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ Արագածավան գյուղի Հոկտեմբերյան խճուղում գտնվող տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 20 բույս։

33-ամյա երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Կատարվում է նախաքննություն։
 

 

Թմրանյութ ձեռք բերելու, պահելու և օգտագործելու դեպք է բացահայտվել նաև Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում։

Օպերատիվ տեղեկությունը ստուգելու նպատակով համայնքային ոստիկանները հունիսի 11-ին այցելել են Արևաշատ գյուղի բնակիչ 52-ամյա տղամարդու բնակության հասցե։ Տան բակի ակնհայտ տեսանելի հատվածում ոստիկանները նկատել են կանեփի բույսեր։

 
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 52-ամյա տղամարդու տան բակում հայտնաբերվել է կանեփի 15 բույս։ Տղամարդը հայտնել է, որ կանեփն աճեցրել է անձնական օգտագործման համար թմրամիջոց պատրաստելու նպատակով։
 
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։
 

 

Նույն օրը թմրանյութ պահելու, օգտագործելու, ինչպես նաև սառը զենք պահելու և կրելու դեպք են բացահայտել Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները։ Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ժամը 22:50-ի սահմաններում Ռուբինյանց փողոցի հասցեներից մեկի մոտ հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին են տեղափոխվել Երևանի բնակիչ՝ 45 և 43 տարեկան երկու տղամարդ։ 45-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է բարդ փականով ծալովի դանակ, իսկ 43-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ՝ մոխրացած հետքերով կաթուցիչ։
 
 
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում