ԿԿարմեն Ղուկասյան

ՃՏՊ Գեղաշեն գյուղի մոտակա սարերում․ կա զոհ

ՃՏՊ Գեղաշեն գյուղի մոտակա սարերում․ կա զոհ

Հունիսի 12-ին՝ ժամը 17։16-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղաշեն գյուղի սարերում տեղի է ունեցել ՃՏՊ՝ UAZ մակնիշի ավտոմեքենան շրջվել է. կա զոհ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական երկու խումբ։

Պարզվել է, որ UAZ մակնիշի ավտոմեքենայի վարորդը մեքենայով սար բարձրանալիս գլորվել է ձորակը՝ մոտ 30 մետր, և մահացել է։

Փրկարարները ձորակից դուրս են բերել վարորդի դին և փրկարարական մեքենայով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում