ՀՀայկ Նավասարդյան

Տիգրան Վարդանյանի և Ալեն Ղևոնդյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

Տիգրան Վարդանյանի և Ալեն Ղևոնդյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

Իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի վերաբերյալ 2 քրեական վարույթ է նախաձեռնվել: ԵՊՀ դասախոս, քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը ձերբակալվել է, իսկ ՀՀԿ-ական Տիգրան Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, հայտարարվել է հետախուզում: «Լուրերի» տեղեկություններով՝ նա Ռուսաստանում է:

«Ստացված հաղորդումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է 2 քրեական վարույթ, որոնց շրջանակում Տ.Վ.-ի և Ա.Ղ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը): 

Տ.Վ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել հետախուզում, իսկ Ա.Ղ.-ն ձերբակալվել է՝ նրա վերաբերյալ դատարան խափանման միջոց ներկայացնելու նպատակով:

Քրեական վարույթների նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է ՔԿ-ի տարածած հաղորդագրությունում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում