ՀՀայկ Նավասարդյան

Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում

Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում

ՆԳՆ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների կողմից հետևողականորեն անցկացվող բացատրական աշխատանքի շնորհիվ բնակչության կողմից շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:

 

«Համայնքային ոստիկանության Վայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ զենք-զինամթերք է թողել Վայք քաղաքի վարչական տարածքում գտնվող հանդամասերից մեկում։ Համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են «ՏՕԶ» տիպի մեկփողանի ակոսափող մարտական հրացան, որսորդական ողորկափող հրացան, 2 նռնակ՝ պայթուցիչներով, տարբեր տեսակի և տրամաչափի 184 փամփուշտ։

 

Արդյունավետ էր նաև Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը։ Աղավնաձոր գյուղի 50-ամյա բնակիչը հունիսի 2-ին բաժնում կամավոր հանձնել է «ԻԺ» տիպի երկփողանի ակոսափող որսորդական հրացան։ Նույն օրը «ԻԺ» տիպի մեկփողանի ակոսափող որսորդական հրացան է կամավոր հանձնել նաև բաժին ներկայացած Սալլի գյուղի 38-ամյա բնակիչը, իսկ Եղեգնաձոր քաղաքի 35-ամյա բնակիչը կամավոր հանձնել է «ՏՕԶ» տիպի երկփողանի որսորդական հրացան։

 

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպք է գրանցվել նաև Համայնքային ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ։ Բաժին ներկայացած կապանցի 47-ամյա տղամարդը հանձնել է «Կարաբին» տեսակի հրազեն և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ հորը։

 

Վերստին հիշեցնում ենք, որ այն դեպքերում, երբ ապօրինի պահվող զենք-զինամթերքը իրավապահներն են հայտնաբերում և առգրավում, քրեական պատասխանատվությունն անխուսափելի է: Հետևե՛ք կամավոր հանձնողների օրինակին և կխուսափեք քրեական պատասխանատվությունից»,- ասվում է հաղորդագրությունում:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում