ԿԿարմեն Ղուկասյան

Տնային կալանքում գտնվողները քվեարկում են

Տնային կալանքում գտնվողները քվեարկում են

Հայաստանի Հանրապետությունում տնային կալանքում գտնվող 922 անձից 869-ն ունեն ընտրելու իրավունք։ Այս մասին իրազեկում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

 

«Ժամը 12:30-ի դրությամբ ընտրությանը մասնակցելու ցանկություն է հայտնել 434 անձ, որոնցից արդեն քվեարկել է 205-ը։
 
Քվեարկության իրավունքի իրացման նպատակով ՀՀ արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայության կողմից կազմակերպվել և իրականացվել է տնային կալանքի տակ գտնվող անձանց ուղեկցումը համապատասխան ընտրատեղամասեր՝ օրենքով սահմանված կարգով։
 
Պրոբացիայի ծառայությունը շարունակում է ապահովել ընտրելու իրավունք ունեցող՝ տնային կալանքի տակ գտնվող անձանց ընտրական իրավունքի անարգել իրացումը՝ պահպանելով օրինականության, հավասարության և սահմանադրական իրավունքի պաշտպանության սկզբունքները։
 
Տվյալները ներկայացված են ժամը 12:30-ի դրությամբ և կարող են փոփոխվել քվեարկության գործընթացի ընթացքում»,- ասվում է հաղորդագրությունում։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում