ԳԳոհար Սարգսյան

Դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ, հանձնել են դատարան

Դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ, հանձնել են դատարան

2026 թվականի փետրվարի 7-ից՝ Ազգային ժողովի հերթական ընտրությունների գործընթացի մեկնարկից առ այսօր դատախազները, հաստատված մեղադրական եզրակացությամբ, իրավասու դատարան են հանձնել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ:

Մասնավորապես՝

2026 թվականի հունիսի 5-ի դրությամբ, ՀՀ գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ, իրավասու դատարան է հանձնվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 8 քրեական վարույթ՝ 31 անձի վերաբերյալ:

Դրանք են՝

  • 2 դրվագ ընտրակաշառք տալու համար մեղադրվող 1 անձի և ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 2 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
  • 3 դրվագ ընտրակաշառք տալու ու բարեգործության արգելքը խախտելու և ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 5 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
  • բարեգործության արգելքը խախտելու և դրան օժանդակելու համար մեղադրվող 2 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
  • ընտրակաշառք տալու, 2 դրվագ հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու համար մեղադրվող 1 անձի և խմբով ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
  • ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու, դրա փորձի և նախապատրաստության համար մեղադրվող 3 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
  • ընտրակաշառք տալու համար մեղադրվող 2 անձի, ընտրակաշառք տալուն օժանդակելու համար մեղադրվող 5 անձի և ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 6 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
  • ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
  • ընտրակաշառք տալու համար մեղադրվող 2 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ:

2026 թվականի հունիսի 5-ի դրությամբ, դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ, իրավասու դատարան է հանձնվել Քննչական կոմիտեում քննված՝ ընտրական հանցագործությունների վերաբերյալ 5 քրեական վարույթ՝ 9 անձի վերաբերյալ:

Դրանք են՝

  • խմբի կազմում նախնական համաձայնությամբ բռնություն գործադրելու սպառնալիքով ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու համար մեղադրվող 2 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
  • հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
  • ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ շանտաժի միջոցով, հավաքին մասնակցելուն հարկադրելու համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
  • շանտաժի միջոցով, հավաքին մասնակցելուն հարկադրելու համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
  • հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու, հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելը կազմակերպելու համար մեղադրվող 4 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում