Օվերչուկը՝ Հայաստան գազի մատակարարումների մասին

ԴԴիանա Գասպարյան

Հայաստանում գազի հետ կապված կարող է բարդ իրավիճակ ստեղծվել, Ռուսաստանը չի ցանկանում, որ նման բան տեղի ունենա՝ հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: «Նրանք պետք է նայեն քարտեզին և տեսնեն, թե որ խողովակաշարերն են դեռևս գործում: Եվ անմիջապես կտեսնեն, թե որտեղից են ստանալու ռուսական գազը՝ հաշվի առնելով 30% արտահանման մաքսատուրքը, դա կլինի շուկայական գինը: Հետևաբար, իրավիճակը Հայաստանում կբարդանա»,- հավելել է պաշտոնյան: Օվերչուկը հայտարարել է, թե Հայաստանը ռուսական գազից բացի այլ գազ երբեք չի ունենա:

Ավելի վաղ՝ Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը, մեկնաբանելով Հայաստանից Ռուսաստան որոշ ապրանքատեսակների, այդ թվում՝ գյուղատնտեսական մթերքների ներմուծման սահմանափակումը, նշել էր, թե գազի հետ կապված հարցերը շատ ավելի զգայուն կլինեն: Նա կրկնել էր, թե Երևանի ընտրած կուրսը կարող է խանգարել ԵԱՏՄ-ին Հայաստանի հետագա անդամակցությանը:

Մանրամասները՝ տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում