ՄՄարիամ Մխիթարյան

Սիրիայի և ԱՄՆ նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Սիրիայի և ԱՄՆ նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Սիրիայի և ԱՄՆ նախագահներ Ահմեդ ալ Շարաայի և Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել։ Սիրիայի առաջնորդի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները և Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները։

Զրույցի ընթացքում Ալ Շարաան նշել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ շփումների շարունակականությունն ու համակարգումը, ինչը նպաստում է տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդմանը:

Ավելին, Սիրիայի նախագահն ընդգծել է, որ դեռևս պահպանվող ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացումը կարևոր քայլ է Սիրիայում տնտեսական ակտիվության վերականգնման և սիրիացիների կենսապայմանների բարելավման գործում։ Թրամփն իր հերթին հետաքրքրություն է հայտնել Սիրիայում և տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին հետևելու, ինչպես նաև երկրի վերականգնման գործընթացին աջակցելու հարցում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում