ՄՄարո Թարվերդյան

ԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործում

ԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործում

Կենսաբազմազանության միջազգային օրվա առթիվ ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչությունից տեղեկացնում են, որ ԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործում։

 

«Նոր EU4Biodiversity in Lake Sevan նախագիծը կնպաստի էկոհամակարգերի վերականգնման միջոցառումներին՝ ապահովելով կենսաբազմազանության երկարաժամկետ պահպանություն և Սևանա լճի կայուն զարգացում։
 

Նախագծի շրջանակում ԵՄ-ն կաջակցի նաև Հայաստանի կառավարությանը՝ Կեղտաջրերի մաքրման համար բնահենք լուծումների խթանման հարցում և COP17-ին ընդառաջ իրականացվող գործողություններում»,- ասվում է հաղորդագրությունում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում