Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԷԷմմա Վարդանյան

Ուրախ և հպարտ եմ, որ ինձ հաջողվել է Հայաստանը դուրս բերել թակարդից․ վարչապետ

Ուրախ և հպարտ եմ, որ ինձ հաջողվել է Հայաստանը դուրս բերել թակարդից․ վարչապետ

Շատ բնական է, որ 2020 թվականի իրադարձություններն էմոցիա են պարունակում: Դուք հարցնում եք՝ ինչ ապրումներ եմ ունեցել, կարող եմ ասել հետևյալը. իմ գիտակցական կյանքում առաջին անգամ, երբ դադարել եմ ընդհանրապես ամենօրյա աղոթքներ ունենալ, եղել է 2020 թ․ նոյեմբերի 8-ից հետո։ Դրանից հետո երկարատև ծոմ եմ պահել, մեկ շաբաթ ո՛չ հաց եմ կերել, ո՛չ ջուր եմ խմել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի՝ Լեռնային Ղարաբաղի հարցում ունեցած էմոցիաների մասին հարցին։

«Հետո էլի սկսել եմ մտածել՝ ինչ է տեղի ունեցել և ինչու, և քայլ-քայլ հասկացել եմ, որ Հայաստանը Ղարաբաղյան շարժմամբ դրվել է թակարդի մեջ, և էդ թակարդից պետք է դուրս գա։ Եվ ուրախ և հպարտ եմ, որ ինձ հաջողվել է Հայաստանը դուրս բերել էդ թակարդից։

Էմոցիան կապված է ուրիշ բանի հետ, որ ես տեսնում եմ, որ կոնկրետ մարդիկ լրտեսական տրամաբանության գործունեության մեջ Հայաստանն ուզում են հետ տանել կոնֆլիկտի թակարդի մեջ։

Ես զարմանում եմ, որ մարդ կա, ում համար էս թեմաներն էմոցիոնալ չեն։ Ես չեմ զարմանում, որ Ռոբերտ Քոչարյանի նման մարդը էմոցիա չունի, նա սառնասիրտ մարդասպան է, ինչի՞ պիտի էմոցիա ունենա: Նա մարդասպան է, որի տեղը բանտում է, կարծում եմ՝ բանտում նրա էմոցիաները կամաց-կամաց կվերականգնվեն։

Կամ Ծառուկյան Գագիկը ինչի՞ պիտի էմոցիա ունենա, քյարփինջը ո՞նց կարող է էմոցիա ունենալ։ Կամ կալուգացի օլիգարխը ինչի՞ պիտի էմոցիա ունենա, արհեստական ինտելեկտը էմոցիա ունի՞:

Ես էմոցիոնալ մարդ եմ, նորությո՞ւն է ձեր համար, ես լրագրող, պատգամավոր ժամանակ էմոցիոնալ չե՞մ եղել»,- ասել է վարչապետը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում