Իրանը պատերազմն ավարտելու թարմացված առաջարկ է փոխանցել ԱՄՆ-ին

ԴԴիանա Գասպարյան

Թեհրանը Վաշինգտոնին է փոխանցել հակամարտության կարգավորման հնարավոր ծրագրի վերաբերյալ իր մեկնաբանությունները՝ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը:

«Չնայած Միացյալ Նահանգները բացահայտ ասել է, որ մերժում է Թեհրանի տեսլականը, մենք Պակիստանի միջոցով որոշ ճշգրտումներ ենք ստացել։ Վերանայել ենք առաջարկները, և մեր դիտողությունները փոխանցել ամերիկյան կողմին»,- մանրամասնել է Էսմայիլ Բաղաեին: Նա հավելել է, որ Իսլամաբադը հանդես է գալիս որպես միջնորդ Թեհրանի և Վաշինգտոնի միջև շփումներում։

Իրանի նախագահն էլ շեշտել է բանակցությունների կարևորությունը: Մասուդ Փեզեշքիանի խոսքով՝ Թեհրանը պետք է արժանապատիվ երկխոսություն վարի և ուշադրություն չդարձնի Միացյալ Նահանգների հետ բանակցություններին դեմ արտահայտվող կողմերի խոսույթին: Նա մերժել է հավերժ պայքարի գաղափարախոսությունը: Փեզեշքիանը նաև մտահոգություն է հայտնել, որ երկրում կարող են էներգետիկ խնդիրներ լինել:

Մեկնաբանություններով է հանդես եկել Դոնալդ Թրամփը: ԱՄՆ նախագահի խոսքով՝ Թեհրանն անսահման շատ է ցանկանում գործարք կնքել, սակայն անիրատեսական պահանջներ և առաջարկներ է ներկայացնում: Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի ժամանակը սպառվում է: «Լավ կլինի, որ շտապեն, այլապես նրանցից ոչինչ չի մնա»,- գրել է ԱՄՆ նախագահը Truth Social-ի էջում: Սպիտակ տան ղեկավարը նաև նշել է, որ հասել են Իսլամական Հանրապետության դեմ գործողություններում իրենց նպատակների 70 տոկոսին: Միևնույն ժամանակ, ամերիկյան կողմը չի բացառում, որ Իրանի դեմ պատերազմական գործողությունները կարող են վերսկսվել:

Մանրամասները՝ տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում