ՆՆարե Թադևոսյան

Հայ և ռուս դատախազները քննարկել են անչափահասներին վերաբերող քրգործեր

Հայ և ռուս դատախազները քննարկել են անչափահասներին վերաբերող քրգործեր

ՀՀ գլխավոր դատախազության և ՌԴ գլխավոր դատախազության միջև 2018-2020 թթ. համագործակցության ծրագրի իրականացման շրջանակներում ՌԴ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել կլոր սեղան «Անչափահասների կողմից կատարված հանցագործություններով քրեական գործերի վարույթի ընթացքում օրենքների կատարման նկատմամբ դատախազական վերահսկողություն» թեմայով:

Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ավագ դատախազներ Կարեն Կարապետյանը և Գայանե Գասպարյանը: Ռուսական կողմը ներկայացնում էին Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության մասնագիտացված ստորաբաժանման, ինչպես նաև միջազգային-իրավական համագործակցության գլխավոր վարչության, քննության, հետաքննության և օպերատիվ-հետախուզական գործունեության նկատմամբ վերահսկողության գլխավոր վարչության և քրեադատական գլխավոր վարչության ներկայացուցիչները:

Հանդիպման ընթացքում ՌԴ գլխավոր դատախազության ներկայացուցիչները բարձր են գնահատել ՀՀ և ՌԴ դատախազական համակարգերի միջև համագործակցության խորացման ներկայիս միտումները և դրա շրջանակներում իրականացվող համատեղ ծրագրերի նշանակությունը:

Դաշնային օրենսդրության կատարման նկատմամբ վերահսկողության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պահպանման նկատմամբ վերահսկողության բաժնի պետ Մարինա Զայցևան նշել է, որ անչափահասներին ապօրինի և անհիմն մեղադրանքից, դատապարտումից պաշտպանելը, ինչպես նաև նրանց դատավարական իրավունքների պահպանման ապահովումը հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության դատախազության գործունեության առաջնահերթ ուղղությունը:

Միջոցառման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության պատվիրակության անդամները նշել են, որ ՀՀ և ՌԴ դատախազությունների միջև սերտ գործակցությունը, համատեղ նմանատիպ միջոցառումների իրականացումը, փորձի փոխանակման ու կոնկրետ ոլորտներում արդիական խնդիրների համատեղ քննարկման հնարավորություն են: Նրանք նշել են, որ երեխայի իրավունքների և շահերի պաշտպանությունն ու ապահովումը ոչ միայն յուրաքանչյուր պետության, այլ նաև միջազգային իրավական կարևորագույն խնդիրներից են: Եվ այդ առումով ընդգծվել է երեխաների կյանքի բարելավման, իրավունքների և շահերի պաշտպանության միջազգային գործակցության ամրապնդման անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրել են ՀՀ-ում և ՌԴ-ում անչափահասների մասնակցությամբ քրեական վարույթի առանձնահատկությունները, անչափահասների մասնակցությամբ վարույթներով իրականացվող դատախազական հսկողության շրջանակները, մեխանիզմները, դատախազական հսկողության արդյունավետության բարձրացման նպատակով ձեռնարկված և ձեռնարկվող միջոցները, այս ոլորտում երկու երկրների համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում