ԴԴավիթ Մուրադյան

ՊԵԿ-ը պարզաբանել է Սադախլոյի անցակետում առգրավված նյութի վերաբերյալ տեղեկատվությունը

ՊԵԿ-ը պարզաբանել է Սադախլոյի անցակետում առգրավված նյութի վերաբերյալ տեղեկատվությունը

Պետական եկամուտների կոմիտեն ԶԼՄ-ներում զետեղված՝ Վրաստանի իրավապահ մարմինների կողմից Սադախլո մաքսային անցակետում առգրավված թմրամիջոցի վերաբերյալ հրապարակումների առնչությամբ պարզաբանում է ներկայացրել:

 

«Նշված կաուստիկ սոդան նախքան Հայաստանի Հանրապետությունից Վրաստան տեղափոխվելը ՀՀ է տեղափոխվել Իրանի Իսլամական Հանրապետությունից բեռնատար մեքենայով, որի քաշը եղել է շուրջ 21 000 կիլոգրամ։ Բեռնատար ավտոմեքենաներն ապրանքներով հանդերձ, ՀՀ մուտքի և ելքի ժամանակ սահմանային անցման կետերում ենթարկվել են ռենտգեն զննության։ Նաև Երևան քաղաքի մաքսային հսկողության գոտում դրանում առկա ապրանքները, որոնք եղել են ավելի քան 800 պարկ, ենթարկվել են տեսազննման և դրանցից պատահականության սկզբունքով կատարվել են նմուշառումներ, որոնք ՊԵԿ մաքսային մարմնի կողմից ենթարկվել են ստուգման, սակայն օրենքով արգելված ապրանքներ չեն հայտնաբերվել։ Հարկ ենք համարում նշել, որ կաուստիկ սոդան և մեթամֆետամին տեսակի թմրամիջոցն արտաքնապես գրեթե անհնար է տարբերել միմյանցից, քանի որ դրանք միանման են։

 

Նախքան բեռնատարի՝ ՀՀ տարածքը լքելը, ՀՀ ՊԵԿ համապատասխան ստորաբաժանման կողմից համագործակցության կարգով Վրաստանի մաքսային մարմնին հայտնվել է, թե ինչպիսի բեռ պետք է տեղափոխվի Վրաստան, որի վերաբերյալ երկու կողմերի միջև տեղի են ունեցել բեռի հնարավոր՝ ռիսկայնության վերաբերյալ քննարկումներ։

 

Միաժամանակ, հայտնաբերման վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն ստանալու նպատակով` պաշտոնական հարցում է ուղարկվել Վրաստանի համապատասխան մարմնին»,- ասվում է հաղորդագրությունում։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում