ՔՔրիստինե Ոսկանյան

Վեդիի աղմկահարույց գործից հետո աշխատանքից ազատվել են ոստիկանության և ՔԿ պաշտոնյաներ

Վեդիի աղմկահարույց գործից հետո աշխատանքից ազատվել են ոստիկանության և ՔԿ պաշտոնյաներ

Վեդիում անչափահասների նկատմամբ սեռական բռնության գործի շրջանակում ՆԳՆ ոստիկանությունից պաշտոնյաներ են աշխատանքից ազատվել: 

«Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարիբեկ Ռուստամյանն ու համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Մկրտչյանն ազատվել են պաշտոններից»,- 1lurer.am-ին հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Քննչական կոմիտեից էլ նշել են, որ Արարատի մարզային քննչական վարչության պետ Տիգրան Շոխոյանը և Վեդիի քննչական բաժնի պետ Լեռնիկ Վարդանյանը ազատվել են պաշտոններից:

Ավելի վաղ վարչապետը ճեպազրույցում անդրադարձել էր տեղի ունեցածին:

Հիշեցնենք՝ Արարատի մարզի Վեդի քաղաքում անչափահաս քույրերի վերաբերյալ հանրային լայն արձագանք ստացած դեպքով 2 անձ էր ձերբակալվել, որոնցի մեկը կալանավորվել է։ 

Ավելի վաղ Գլխավոր դատախազությունից 1lurer.am-ին փոխանցել էին, որ քրեական հետապնդում է հարուցվել Ա.Ե.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (խոցելի վիճակում գտնվող անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը) և Դ.Ա.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (3 դրվագ):

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում