Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարը երկարաձգվել է

ԴԴիանա Գասպարյան

Իսրայելի և Լիբանանի միջև տասնօրյա հրադադարը, որը լրանում է ապրիլի 26-ին, կերկարաձգվի երեք շաբաթով` հայտարարել է ԱՄՆ նախագահը: «Մենք կաշխատենք Լիբանանի հետ՝ այդ երկրում կարգուկանոնը վերականգնելու համար։ Կարծում եմ, որ դա կարելի է բավականին հեշտությամբ անել»,- հավելել է Դոնալդ Թրամփը։ Նա տեղեկացրել է, որ շուտով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունին կհրավիրի Սպիտակ տանը հանդիպման։

Զինադադարի երկարաձգման մասին հայտարարությունը հնչել է Վաշինգտոնում Իսրայելի և Լիբանանի դեսպանների միջև արդեն երկրորդ հանդիպումից հետո, որին ներկա էին նաև ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և այլ պաշտոնյաներ։ Թրամփը նշել է, որ հանդիպումը լավ է անցել, Միացյալ Նահանգները կգործակցի Բեյրութի հետ՝ օգնելու Լիբանանին պաշտպանվել «Հըզբոլլահից»։

Թրամփի հայտարարություններից առաջ տեղեկություններ են հայտնվել, որ ՑԱՀԱԼ-ը և «Հըզբոլլահը» փոխադարձ հարվածներ են հասցրել՝ մեղադրելով իրար հրադադարի ռեժիմը խախտելու համար:

Մանրամասները՝ տեսաշարում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում