Նրանք ուզում են ռևանշի հասնել և վերականգնել Դաշնակցություն-ԲՀԿ-Հանրապետական կոալիցիան. Փաշինյան

Նրանք ուզում են ռևանշի հասնել և վերականգնել Դաշնակցություն-ԲՀԿ-Հանրապետական կոալիցիան. Փաշինյան

Այն, որ ասում են՝ Սերժ Սարգսյանը չի մասնակցում ընտրություններին, կեղծ թեզ է: Նախորդ ընտրություններին «Պատիվ ունեմ»-ով էր մասնակցում Սերժ Սարգսյանը, այս ընտրություններին՝ «Ուժեղ Հայաստան»-ով: Նախ՝ հրապարակային հայտարարել է իր աջակցությունը, երկրորդ՝ բոլորը, ամբողջ կազմը՝ ձեզ հայտնի Աշոտյանով և մյուսներով, մասնակցում էին հանրահավաքներին: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսօրվա ընտրական գործընթացում նրանք ուզում են ռևանշի հասնել և վերականգնել 2006-2007 թվականի կոալիցիան՝ Դաշնակցություն-ԲՀԿ-Հանրապետական: Ուրիշ պատմություն չկա սրա տակ»,- ասաց նա:

Այս համատեքստում Փաշինյանը նաև կարծիք հայտնեց, որ այս ընտրությունները ժողովրդի համար բացառիկ շանս են՝ «քրեաօլիգարխիա-նախկիններին քաղաքական դաշտից դուրս շպրտելու»:

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©