ԼԼիլիթ Ասատրյան

Ալեն Սիմոնյանը մասնակցել է ՄԱԶԾ MAP 2.0 ծրագրի խորհրդի նիստին

Ալեն Սիմոնյանը մասնակցել է ՄԱԶԾ MAP 2.0 ծրագրի խորհրդի նիստին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 21-ին մասնակցել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի՝ «Խթանելով ՀՀ ԱԺ արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու ներառականությունը» MAP 2.0 ծրագրի խորհրդի նիստին:

 

ՀՀ ԱԺ նախագահը հանդես է եկել ողջույնի խոսքով՝ ընդգծելով ՄԱԶԾ-ի՝ Ազգային ժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման գործում ունեցած մեծ դերակատարությունը:
 

 

Քննարկվել է համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը, ինչպես նաև առաջնահերթություններ են սահմանվել ապագա քայլերի մասին: Նիստի ավարտին ՀՀ ԱԺ նախագահը ստորագրել է «Հավասար վերաբերմունքի և հավասար հնարավորությունների խորհրդակցական մարմնի» ստեղծման մասին կարգադրությունը:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում